Մինսկ-2019․ Արման Դարչինյանը պարտվեց 1/8 եզրափակչում

21:40 23.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտին է մոտենում երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը։

Այսօր պայքարի են դուրս եկել նաև բռնցքամարտիկները։ Հայաստանի ներկայացուցիչներից Արման Դարչինյանը (75 կգ) 1/8 եզրափակչում մրցեց ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակի հետ և 0-5 հաշվով պարտություն կրեց։

Հիշեցնենք, որ Դարչինյանը պայքարը սկսել էր երեկ՝ 1/16 եզրափակչում 5-0 հաշվով հաղթելով Խորվաթիայի ներկայացուցիչ Մլադեն Սոբյեսլավսկիին։


Հունիսի 23-ին ռինգ դուրս եկած բռնցքամարտիկներից Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) հաղթահարել է 1/8 եզրափակչի արգելքը, իսկ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն իր մենամարտն անցկացնելու է քիչ հետո։

Share |

Լրահոս

Loading...