Մինսկ-2019. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

15:57 23.06.2019

Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերում պայքարն ավարտեց հայ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ):

Մեր մարզիկն այսօր պայքարը սկսեց 1/16 եզրափակչից: Հաղթելով պորտուգալացի Ժորժե Ֆերնանդեսին, իսկ 1/8 եզրափակչում Մուսա Մոգուշկովին՝ Կարապետյանը պարտվեց քառորդ եզրափակչում: Մեր ձյուդոիստը զիջեց ադրբեջանցի Ռուստամ Օրուջևին:

Սփոփիչ գոտեմարտում էլ Ֆերդինանդ Կարապետյանը զիջեց կրկին Ադրբեջանը ներկայացնող Հիդայատ Հեյդարովին:

Հավելենք, որ Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանն այսօր մեդալային հույսեր դեռ ունի: Սամբիստներ Արսեն Ղազարյանն ու Գրիգոր Սահակյանը կպայքարեն բրոնզե մեդալի, իսկ Տիգրան Կիրակոսյանը՝ ոսկե մեդալի համար: 

Share |

Լրահոս

Loading...