Մարեյը երկարատև բացակայությունից հետո վերադարձը նշանավորեց տիտղոսով

23:30 23.06.2019

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը վնասվածքի պատճառով երկարատև բացակայությունից հետո հաղթանակով վերադարձավ մեծ թենիս:

Լոնդոնում կայացած ATP 500 շարքի Queens Club մրցաշարի եզրափակչում Ֆելիսյանո Լոպես - Էնդի Մարեյ զույգը 7:6 (8:6) 5:7, 10:5 հաշվով հաղթեց Ռաջիվ Ռամ - Ջո Սոլսբերի զույգին: Զուգախաղը տևել է 1 ժամ 52 րոպե: 

Լոպեսն այս տարի Լոնդոնում դուբլ ձևակերպեց՝ հաղթելով թե՛ մենախաղում, թե՛ զուգախաղում: Մենախաղի եզրափակչում իսպանացին 2 ժամ 49 րոպեում կոտրեց ֆրանսիացի Ժիլ Սիմոնի դիմադրությունը 6:2, 6:7 (4:7), 7:6 (7:2) հաշվով: 

Լոնդոնում կայացած մրցաշարից հետո Մարեյը կխաղա Ուիմբլդոնում: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը հանդես կգա ֆրանսիացի Պյեռ-Յուգ Էրբերի հետ:

Հիշեցնենք, որ կոնքազդրային ծանր վնասվածքի պատճառով Մարեյը մի քանի ամիս կորտ դուրս չէր եկել:

Share |

Լրահոս

Loading...