ՊՍԺ-ն փոխարինող է գտել Նեյմարին

17:28 23.06.2019

ՊՍԺ-ն քայլեր է կատարել թիմի հարձակվող Նեյմարին փոխարինող գտնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է A Bola-ն՝ փարիզցիները որպես բրազիլացուն փոխարինողի դիտարկում են «Լիլի» հարձակվող Նիկոլյա Պեպեի տարբերակը:

Պեպեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Լիվերպուլը», «Աթլետիկոն», «Ինտերը» և «Բավարիան»:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ՊՍԺ-ն պատրաստ է 85 միլիոն եվրո վճարել 24-ամյա իվուարցու համար: 

Ավարտված մրցաշրջանում Պեպեն «Լիլի» կազմում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի հեղինակ: 2017 թվականին ֆուտբոլիստը «Լիլ» էր տեղափոխվել էր ֆրանսիական մեկ այլ ակումբից՝ «Անժեից», 3 միլիոն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս

Loading...