-14 մլն. Նեյմարը հանուն Բարսելոնա վերադարձի համաձայն է աշխատավարձի նվազեցման

18:30 23.06.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատրաստ է համաձայնել աշխատավարձի զգալի նվազման՝ հանուն «Բարսելոնա» վերադարձի: Ինչպես հաղորդում է A Bola-ն՝ կատալոնական ակումբը կարող է բրազիլացուն տարեկան 22 միլիոն եվրո վճարել, ինչը 14 միլիոն եվրոյով պակաս է ՊՍԺ-ում նրա աշխատավարձից:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Նեյմարը պատրաստ է նաև ներողություն խնդրել «Բարսելոնայի» երկրպագուներից ու ֆուտբոլիստներից այն բանի համար, թե ինչպես 2017-ին լքեց թիմը:

Հիշեցնենք, որ 2017-ի ամռանը Նեյմարը 222 միլիոն եվրոյով տեղափոխվեց ՊՍԺ:

Վերջին օրերին պարբերաբար խոսվում է Նեյմարի՝ Լա Լիգա հնարավոր վերադարձի մասին: Ըստ տարբեր աղբյուրների, սակայն, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայն չեն նրա վերադարձին: Խոսվում է նաև բրազիլացու՝ «Ռեալ» տեղափոխվելու տարբերակի մասին:

Share |

Լրահոս

Loading...