Մարկինյոսը՝ Նեյմարի ՊՍԺ-ից հնարավոր հեռանալու մասին. Դա շատ նուրբ իրավիճակ է

10:46 23.06.2019

ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը մեկնաբանել է ակումբից Նեյմարի հեռանալու մասին լուրերը:

«Նա հեռանո՞ւմ է։ Մենք այդ մասին չենք խոսում։ Դա շատ նուրբ իրավիճակ է», - ասել է Մարկինյոսը Sky Sports-ին տված հարցազրույցում։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Նեյմարն ավելի վաղ ՊՍԺ-ի նախագահին հայտնել էր կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին, որի գույները նա պաշտպանել էր 2013-2017 թվականներին: Կապտանռնագույններն արդեն բանակցություններ են սկսել տրանսֆերի շուրջ։ 27-ամյա հարձակվողի պայմանագիրը Ֆրանսիայի գործող չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Անցած մրցաշրջանում Նեյմարը Ֆրանսիայի առաջնության 17 խաղում խփել է 15 գոլ և կատարել է 7 գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայում բրազիլացին 6 խաղում խփել է 5 գնդակ և կատարել 2 գոլային փոխանցում։

Share |

Լրահոս

Loading...