Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները ցանկանում են, որ Պոգբան լքի թիմը

12:55 23.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հունիսին հրապարակավ հայտարարել էր ակումբից հեռանալու մասին, սակայն «կարմիր սատանաների» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդն անտեսել էր նրա որոշումը և բոլոր ուժերով փորձում է պահել ֆրանսիացի կիսապաշտպանին:

Այժմ բրիտանական մամուլը պնդում է, որ ակումբի առաջատարները դեմ են, որ Պոգբան մնա: Ֆուտբոլիստները ցանկանում են պատմության մեջ նոր էջ սկսել Սուլշերի ղեկավարության ներքո և կարծում են, որ այն ֆուտբոլիստները, ովքեր մտադիր են հեռանալ, պետք չեն իրենց:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վուդվորդը պատրաստ է Պոգբայի աշխատավարձը հասցնել շաբաթական 500 հազար ֆունտի:

Share |

Լրահոս

Loading...