Մինսկ-2019․ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը մեկնարկեց հաղթանակով

11:25 23.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը պայքարի են դուրս եկել սամբիստները։

52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը մեկնարկեց հաղթանակով։ 1/4 եզրափակչում Կիրակոսյանը հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյին՝ 7-0։ Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանը մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի հետ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 13։15-ին։

Հայ սամբիստներից այսօր պայքարի են դուրս գալու նաև Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ)։ Արսեն Ղազարյանը 1/4 եզրափակչում մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սկրայբկինի հետ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 11։52-ին։ Գրիգոր Սահակյանի առաջին մրցակիցը չեխ Միրոսլավ Վացեկն է, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 12։18-ին։

Share |

Լրահոս

Loading...