Մինսկ-2019․ Գրիգոր Սահակյանը պարտվեց կիսաեզրափակչում

14:13 23.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը։ Այսօր պայքարի են դուրս եկել սամբիստները։

90 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Սահակյանը պարտվեց կիսաեզրափակչում և զրկվեց ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։ Սահակյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Րյաբովն էր, որին մեր սամբիստը պարտվեց 1-3 հաշվով։

Հիշեցնենք, որ Սահակյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 8-0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Միրոսլավ Վացեկին։ Այսպիսով, Սահակյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ մրցակիցը լինելու է Պատա Գվինիաշվիլին (Վրաստան)։

Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ է դուրս եկել 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը։

Share |

Լրահոս

Loading...