Անտոնիո Ստանկով. Հույս ունեմ՝ Փյունիկը Եվրոպա լիգայում կհասնի խմբային փուլ

11:55 23.06.2019

Երևանի «Փյունիկի» նորեկ Անտոնիո Ստանկովն առաջին հարցազրույցն է տվել ակումբի ֆուտբոլիստի կարգավիճակում:

««Փյունիկ» տեղափոխությունն ինձ համար առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է, որը պայքարում է մրցանակների համար: Բացի այդ, այս թիմը խաղում է Եվրոպա լիգայում, ինչը կարևոր գործոն է:

Հուսով եմ, մեզ մոտ ամեն ինչ կստացվի և մենք Եվրոպա լիգայում կհասնենք խմբային փուլ: Եթե անկեղծ, Հայաստանի առաջնության մասին շատ բան չգիտեմ: Ես զրուցել եմ Հայաստանում խաղացած և խաղացող մի քանի տղաների հետ: Նրանք բոլորն ասում են, որ Հայաստանի առաջնության մակարդակն ամեն տարի ավելի է բարձրանում: Այնպես որ, ես անհամբերության սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին», - ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է ակումբի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ստանկովը «Փյունիկ» էր տեղափոխվել հոլանդական «Դորդրեխտից»:

Share |

Լրահոս

Loading...