Տորեսը նշել է կարիերան ավարտելու պատճառը

09:43 23.06.2019

Ճապոնական «Սագան Տոսու» ակումբի հարձակվող Ֆերնանդո Տորեսը մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ ներկայիս ֆիզիկական մարզավիճակը թույլ չի տալիս հանդես գալ նույն մակարդակով, ինչ նախկինում։

Ավելի վաղ իսպանացին հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին։

«Ես լսեցի իմ մարմնին։ Ես այլևս չեմ վայելում խաղը, ինչպես նախկինում։ Այդ պատճառով որոշեցի, որ առավել ազնիվ է հեռանալ հիմա: Ցանկանում եմ կարիերաս ավարտել մաքուր խղճով:

Տեսնելով իմ որոշման արձագանքը ֆուտբոլային աշխարհի մարդկանցից, թիմակիցներից, այլ ակումբների մրցակիցներից՝ հպարտությամբ լցվեցի։ Շատ տիտղոսներ նվաճելը լավ է, բայց ֆուտբոլն ինձ թույլ տվեց հասնել շատ մարդկանց հարգանքին։ Ինձ համար դա լավագույն տիտղոսն է»,- ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Իր կարիերայի ընթացքում 35-ամյա իսպանացին հանդես է եկել «Աթլետիկոյում», «Լիվերպուլում», «Չելսիում» և «Միլանում»: Տորեսը դարձել է Եվրոպայի առաջնությունների (2008, 2012), Աշխարհի առաջնության (2010), Չեմպիոնների լիգայի (2011/12), Եվրոպայի լիգայի (2012/13, 2017/18) հաղթող:

Share |

Լրահոս

Loading...