Հակառուսական կարգախոսներ. Վրացական ակումբների ֆուտբոլիստները հատուկ շապիկներով են դուրս եկել խաղադաշտ

15:47 23.06.2019

Վրացական մի քանի ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ երկրի առաջնության հանդիպումներին դուրս են եկել հատուկ շապիկներով, որոնց վրա տպագրված են եղել հակառուսական կարգախոսներ:

Քութայիսի «Տորպեդոյի» ֆուտբոլիստները հայտնվել են սև շապիկներով, որոնց վրա գրվել է, թե Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի մի մասը։

Նույն դեպքը գրանցվել է նաև Թբիլիսիում, որտեղ «Լոկոմոտիվն» ընդունել էր «Ռուսթավիին»։ Թիմերի խաղացողները սպիտակ շապիկներով հանդիպում են անցկացրել, որոնց վրա նույնպես տպագրված են եղել հակառուսական գրություններ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները բարդացել են Վրաստանի մայրաքաղաքում զանգվածային անկարգություններից հետո։

Share |

Լրահոս

Loading...