Ըմբշամարտի պատանեկան ԵԱ. Մենուա Յարիբեկյանը բրոնզե մեդալ նվաճեց

21:16 23.06.2019

Հայաստանի ներկայացուցիչ Մենուա Յարիբեկյանը (71 կգ) դարձավ Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատենական առաջնության բրոնզե մեդալակիր: 

Քառորդ եզրափակչում հայ պատանի ըմբիշը 3-7 հաշվով պարտվել էր Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Կուտչուաշվիլիին, որը պայքարելու է ոսկե մեդալի համար: Դա Յարիբեկյանին հնարավորություն տվեց մասնակցելու սփոփիչ գոտեմարտին, որում մեր ներկայացուցիչը 10-0 հաշվով հաղթեց հունգարացի Բալինտ Նեմեսին ու պայքարի դուրս եկավ բրոնզե մեդալի համար:

Յարիբեկյանի մրցակիցը մոլդովացի Լիլիան Բալանն էր: Հայ մարզիկը հաղթանակի հասավ 6-4 հաշվով և նվաճեց բրոնզե մեդալը:

Հիշեցնենք, որ այս առաջնությանը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ներկայացել էր 10 ըմբիշով: 

Share |

Լրահոս

Loading...