Դանի Ալվեսը կարիերան կարող է շարունակել Թուրքիայում

16:43 24.06.2019

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը, որն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ խաղացողի կարգավիճակ կստանա ՊՍԺ-ից հեռանալուց հետո, կարող է հայտնվել Թուրքիայում:

Fanatik-ի տեղեկություններով, 36-ամյա ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել «Ֆեներբահչեում»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալվեսը չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, որն ավարտվում է հունիսին:

Հաղորդվում էր, որ բրազիլացին կարող է վերադառնալ «Բարսելոնա», սակայն, ԶԼՄ-ների վերջին տեղեկությունների համաձայն, կապտանռնագույնները հետաքրքրված չեն նրա ծառայություններով:

Ալվեսը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվակականին «Յուվենտուսից»` ազատ խաղացողի կարգավիճակով: Ավարտված մրցաշրջանում պաշտպանն ակումբային մակարդակում 32 հանդիպման է մասնակցել: Ֆուտբոլիստի ակտիվում 3 գոլ և 8 գոլային փոխանցում կա: Ավելի վաղ բրազիլացին հանդես է եկել նաև «Բայերում», «Սևիլիայում» և «Բարսելոնայում»:

Share |

Լրահոս

Loading...