Հայկ Իշխանյանը նշում է ծննդյան 30-ամյակը

12:34 24.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանն այսօր` հունիսի 24-ին, դառնում է 30 տարեկան:

ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է փորձառու ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ` մաղթում նորանոր հաջողություններ ու առանց վնասվածքների կարիերա:

Իշխանյանը, հիշեցնենք, օրեր առաջ դարձել է Երևանի «Ալաշկերտի» ֆուտբոլիստԼ

Ֆուտբոլիստն «Ալաշկերտում» խաղալու փորձ արդեն ունի. Իշխանյանը պաշտպանել է «Ալաշկերտի» գույները 2014-2015 թթ. ընկած ժամանակահատվածում:

Կարիերայի ընթաքում Հայկ Իշխանյանը հանդես է եկել նաև «Շիրակում», «Միկայում», «Իմպուլսում», «Գանձասար-Կապանում», իսկ վերջին ակումբը եղել է Վանաձորի «Լոռին»:

Հայկ Իշխանյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում` դառնալով 1 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...