Պատանի և երիտասարդ ձյուդոիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

14:59 24.06.2019

Հունիսի 16-ից ձյուդոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները նախապատրաստական ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում:

Հավաքի ավարտին` հունիսի 26-ին, պատանիները կմեկնեն Լեհաստան՝ մասնակցելու հունիսի 26-29-ը Վարշավայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Թիմի կազմը հետևյալն է.

1. Սուսաննա Ստեփանյան/ 40 կգ, Գյումրի

2. Սերժ Ղուկասյան / 50 կգ, Երևան

3. Ռուբեն Հակոբյան/ 55 կգ, Երևան

4. Ստյոպա Դարբինյան/ 60 կգ, Արմավիր

5. Դավիթ Աբրահամյան/ 66 կգ, Երևան

6. Վահե Աղանյան/ 66 կգ, Գյումրի

Հովհաննես Դավթյան` ավագ մարզիչ, Գյումրի

Իսկ երիտասարդական հավաքականը հուլիսին կմասնակցի Չեխիայում և Բեռլինում կայանալիք Եվրոպայի գավաթի մրցաշարերին և միջազգային ուսումնամարզական հավաքին:

Share |

Լրահոս

Loading...