Չելսին առաջիկա 48 ժամվա ընթացքում կհայտարարի Լեմպարդի նշանակման մասին

12:13 24.06.2019

Ֆրենկ Լեմպարդն առաջիկա 48 ժամում կստանձնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը: TalkSport-ը հայտնում է, որ 2 օրվա ընթացքում լոնդոնցիները կփակեն «Դերբի Քաունթիի»` Լեմպարդի և նրա օգնական Ջորդի Մորիսի համար փոխհատուցման հարցը, ինչից հետո կհաստատեն մասնագետի նշանակումը:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Լեմպարդը կփոխարինի Մաուրիցիո Սարիին, որը գլխավորել է «Յուվենտուսը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» «Դերբի Քաունթիին» 4,5 մլն եվրո փոխհատուցում կվճարի Լեմպարդի հետ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար:

40-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է 2018 թվականի մայիսի վերջին: «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտի մրցաշրջանում Լեմպարդը թիմի հետ Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Թիմն ԱՊԼ-ում հանդես գալու իրավունքի համար փլեյ-օֆֆում հասել է մինչև եզրափակիչ, որտեղ պարտվել է «Ասթոն Վիլային» 1:2 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...