Լիվերպուլում սպասում են, որ Մինյոլեն թիմում կմնա որպես երկրորդ դարպասապահ

17:24 24.06.2019

«Լիվերպուլի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն կարող է մնալ թիմում` չնայած հեռանալու մասին լուրերին: The Times-ի հաղորդմամբ, մերսիսայդցիները սպասում են, որ բելգիացին կմնա ակումբում ու կշարունակի հանդես գալ երկրորդ դարպասապահի դերում` անհրաժեշտության դեպքում փոխարինելով թիմի հիմնական դարպասապահ Ալիսոն Բեկերին:

Նշվում է, որ Մինյոլեի աշխատանքով տպավորված է կարմիրների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մասնագետը գնահատում է 31-ամյա ֆուտբոլիստի աշխատունակությունն ու սեփական ամբիացիաները հանուն թիմի զոհաբերելու պատրաստակամությունը:

Սիմոնը լավ հարաբերությունների մեջ է թիմակիցների և Կլոպի մարզչական շտաբի հետ: Մինյոլեն 2013 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում»: Ավարտված մրցաշրջանում դարպասապահը 2 հանդիպման է մասնակցել` մեկական անգամ դաշտ դուրս գալով Անգլիայի Գավաթում և լիգայի Գավաթում:

Share |

Լրահոս

Loading...