Մեսսին 32 տարեկան է

11:40 24.06.2019

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր` հունիսի 24-ին, նշում է ծննդյան տարեդարձը:

«Ոսկե Գնդակի» 5-ակի դափնեկիրն ու «կապտանռնագույնների» պատմության լավագույն ռմբարկուն դառնում է 32 տարեկան:

Մեսսին այս օրերին Արգենտինայի հավաքականի հետ մասնակցում է Ամերիկայի Գավաթի խաղարկությանը: Արգենտինայի հավաքականը դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Վենեսուելայի հետ:

Share |

Լրահոս

Loading...