Տեսել ենք, թե դու ինչպես ես մեծացել. Բարսելոնան շնորհավորել է Մեսսիին

15:32 24.06.2019

«Բարսելոնան» իր պաշտոնական «Թվիթերում» շնորհավորել է հարձակվող Լիոնել Մեսսիին ծննդյան օրվա առթիվ: Այսօր` հունիսի 24-ին, արգենտինացի ֆուտբոլիստը դառնում է 32 տարեկան:

Կատալոնացիները հարձակվողին նվիրված տեսանյութ են հրապարակել և այն ուղեկցել հետևյալ գրառմամբ.

«Մենք տեսել ենք, թե դու ինչպես ես մեծացել: Մենք վանկարկել ենք քո անունը: Մեծագույն ... Ծնունդդ շնորհավոր, Լեո Մեսսի»:

Մեսսին «Բարսելոնայի» սան է և ակումբի հիմնական թիմում հանդես է գալիս 2003 թվականից:

Կատալոնացիների հետ նա այս պահի դրությամբ 34 տիտղոս է նվաճել` 10 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ երկրի գավաթակիր, 8 անգամ` սուպերգավաթակիր, ինչպես նաև 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի Գավաթը, 3 անգամ` ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և երեք անգամ` աշխարհի ակումբային Գավաթը:

Մեսսին նաև «Ոսկե Գնդակի» 5-ակի դափնեկիր է:

Share |

Լրահոս

Loading...