Մենք պատմություն ենք կերտել. Ռոնալդուն` Մայքլ Ջորդանի հետ լուսանկարի մասին

10:11 24.06.2019

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել NBA-ի 6-ակի չեմպիոն Մայքլ Ջորդանի հետ:

Ֆուտբոլիստը լուսանկարին կից գրել է. «Մենք պատմություն ենք կերտել»:

Հիշեցնենք` Ռոնալդուն անցած ամառ է «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս»: Պորտուգալացու տրանսֆերի համար թուրինցիները 117 մլն եվրո են վճարել: Ավարտված մրցաշրջանում պորտուգալացին ակումբային մակարդակում 43 հանդիպման է մասնակցել: Նրա ակտիվում 28 գոլ և 13 գոլային փոխանցում կա:

Իսկ Մայքլ Ջորդանը հանդիսանում է համաշխարհային պատմության լավագույն բասկետբոլիստներից մեկը: Լիգայում հանդես գալու տարիներին նա 32, 292 միավոր է վաստակել, ինչը պատմության 4-րդ արդյունքն է:

Share |

Լրահոս

Loading...