Ռոնալդուն խոշոր թեյավճար է թողել Հունաստանի հանգստավայրը լքելիս

11:26 24.06.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընտանիքի հետ հանգստացել է Կոստա-Նավարինոյի հանգստավայրում ու հեռանալիս առատաձեռն է գտնվել` աշխատակիցներին շնորհակալություն հայտնելիս:

Աղբյուրի փոխանցմամբ, հունական հանգստավայրում պորտուգալացին ու իր ընտանիքը 7 օր են անցկացրել:

Կոստա-Նավարինոյում անցկացրած 7 օրվա համար Ռոնալդուն 8 հազար եվրո է վճարել, իսկ հանգիստն ավարտելուց հետո հյուրանոցի աշխատակիցներին մոտ 20 հազար եվրո թեյավճար է թողել` մատուցած ծառայությունների բարձր որակի համար:

Հիշեցնենք` Ռոնալդուն անցած ամառ է «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս»: Պորտուգալացու տրանսֆերի համար թուրինցիները 117 մլն եվրո են վճարել:

Ավարտված մրցաշրջանում պորտուգալացին ակումբային մակարդակում 43 հանդիպման է մասնակցել: Նրա ակտիվում 28 գոլ և 13 գոլային փոխանցում կա:

Share |

Լրահոս

Loading...