Մինսկ-2019. Այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի 6 ներկայացուցիչ

11:12 24.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը։ Մրցումային չորրորդ օրը հանդես կգան բասկետբոլիստները, սպորտային ակրոբատները, նետաձիգները, բռնցքամարտիկները, հեծանվորդները, ձյուդոիստները, գեղարվեստական մարմնամարզուհիները, հրաձիգները, բադմինտոնիստները և սեղանի թենիսիստները։

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Հայաստանի ներկայացուցիչներից հունիսի 24-ին պայքարի մեջ կմտնի բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը։

Լիլիթը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։50-ին։

Հրաձիգներ Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը հանդես կգան 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում։ Նրանք կմեկնարկեն Երևանի ժամանակով 9։00-ին և 13։00-ին։

Բռնցքամարտիկներից պայքարի մեջ կմտնեն Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), որոնք ռինգ դուրս կգան Երևանի ժամանակով 15։00-ին։

Share |

Լրահոս

Loading...