Վիդալը չի հեռանա Բարսելոնայից` չնայած Չինաստանից ունեցած խոշոր առաջարկին

10:44 24.06.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալն, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում ևս կմնա թիմում` չնայած նրա հեռանալու վերաբերյալ շշուկներին:

Sport.es-ը հայտնում է, որ չիլիացին կարիերան ցանկանում է շարունակել կատալոնական ակումբում` չնայած ֆինանսական առումով չափազանց շահավետ առաջարկ է ստացել Չինաստանից:

Ավելին, 32-ամյա ֆուտբոլիստն իր գործակալին իրավունք է վերապահել մերժելու այդ երկրից եղած բոլոր առաջարկները: 

Վիդալն իր կարիերան սկսել է Չիլիում, ինչից հետո տեղափոխվել է «Բայեր-04», որտեղ հանդես է եկել 2007-ից 2011 թվականներին: Հաջորդ 4 տարին կիսապաշտպանն անցկացրել է Թուրինի «Յուվենտուսում», իսկ հետո տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»:

Գերմանիայում անցկացրած 3 մրցաշրջանից հետո Վիդալը 2018 թվականի ամռանը դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, որի հետ առաջին իսկ մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...