Ամերիկայի Գավաթի պատմության մեջ առաջին անգամ մարզիչը դեղին քարտ է ստացել

09:58 24.06.2019

Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Քաթարին: Երկրորդ կեսում հանդիպման չիլիացի գլխավոր մրցավար Խուլիո Բասկունյան Գոնսալեսը դեղին քարտ է ցույց տվել արգենտինացիների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին:

Նա դարձել է Ամերիկայի Գավաթի խաղարկության պատմության առաջին մարզիչը, որը զգուշացվել է մրցավարի կողմից:

Արգենտինայի հավաքականը, վաստակելով 4 միավոր, B խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականն ու դուրս եկել մրցաշարի փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Վենեսուելայի հետ:

Վերջին խաղից առաջ Սկալոնիի թիմը եզրափակում էր մրցաշարային աղյուսակը խմբում, բայց Կոլումբիայի` Պարագվայի նկատմամբ հաղթանակի շնորհիվ շրջանցեց ոչ միայն Քաթարին, այլև` պարագվայցիներին, որոնք պահպանում են 3-րդ տեղով խմբից դուրս գալու շանսերը:

Share |

Լրահոս

Loading...