Մինսկ-2019. Ալլա Պողոսյանը չհաղթահարեց որակավորման փուլը

14:01 24.06.2019

Մինսկում շարունակվում է Եվրոպական երկրորդ խաղերը: Մրցումային չորրորդ օրը պայքարի են դուրս եկել հրաձիգները: 

Այստեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը:

10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում Ալլա Պողոսյանը գրանցել է 624,3 արդյունքը: Պողոսյանը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը՝ չհաղթահարելով որակավորման փուլը:

Հրաչիկ Բաբայանը դեռևս չի ավարտել իր ելույթը: Նա նույնպես հանդես է գալիս 10 մետր օդամղիչ հրացան վարժությունում:

Share |

Լրահոս

Loading...