Կոպա Ամերիկա. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգեքլը (տեսանյութ)

00:52 24.06.2019

Կոպա Ամերիկայի խաղարկության շրջանակում հայտնի դարձան B խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած հավաքականները:

Կոլումբիայի ընտրանին, հաղթելով Պարագվային, վաստակեց 9 միավոր և առաջին հորիզոնականը զբաղեցրեց:

Արգենտինայի հավաքականն էլ երրորդ տուրում մրցեց Քաթարի հետ ու հաղթեց 2-0 հաշվով: Խաղի հաշիվը բացվեց 4-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Մարտինեսը:

Երկրորդ կեսի վերջնամասում արգենտինացիները խփեցին նաև երկրորդ գոլը: Աչքի ընկավ Սերխիո Ագուերոն:

Սկալոնիի թիմը խմբային փուլում վաստակեց 4 միավոր և երկրորդ հորիզոնականով դուրս եկավ փլեյ-օֆֆ: Քաթարի հավաքականը  1 միավորով եզրափակեց B խմբի մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս

Loading...