Մինսկ-2019․ Բարեղամ Հարությունյանը հաղթեց 1/8 եզրափակչում

20:23 24.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրոպական երկրորդ խաղերը: Մրցումային չորրորդ օրը պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները:

52 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը մենամարտեց Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիեուի հետ։ Մեր մարզիկը կարողացավ 4-1 հաշվով վստահ հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Բարեղամը կմրցի Վադիմ Կուդրիակով - Գաբրիել Էսկոբար Մասկունանո զույգի հաղթողի հետ։ 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ 91+ կգ քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում հաղթել էր թուրք բռնցքամարտիկ Իլյաս Մուչահիտին և դուրս էր եկել քառորդ եզրափակիչ։ 

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից։ 

Share |

Լրահոս

Loading...