Կոպա Ամերիկա. Կոլումբիան դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

00:58 24.06.2019

Բրազիլիայում շարունակվում է Կոպա Ամերիկայի խաղարկությունը:

B խմբում ելույթներն ավարտեցին Պարագվայի և Կոլումբիայի հավաքականները: Երրորդ տուրում այս հավաքականների միջև խաղն ավարտվեց Կարլոս Կեյրուշի թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացեց Կուելարը՝ 31-րդ րոպեին: 69-րդ րոպեին այն կրկնապատկեց Դիասը, սակայն մրցավարը՝ օգտվելով VAR-ից, չհաշվեց խփած գնդակը:

Այս հաղթանակից հետո Կոլումբիայի ընտրանին 9 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականն ու դուրս եկավ փլեյ-օֆֆ: Պարագվայը երկու միավորով երրորդ տեղում է:

Այս խմբից երկրորդ տեղով հաջորդ փուլ է դուրս եկել Արգենտինայի հավաքականը:

 

Share |

Լրահոս

Loading...