Լոնդոնի «Արսենալը» չի պատրաստվում բաց թողնել Դանի Սեբալյոսին։ Այսօր հայտնի էր դարձել, որ իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվել, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «զինագործները» չեն պատրաստվում բաց թողնել Սեբալյոսին՝ չնայած ֆուտբոլիստի ցանկությանը։ Աղբյուրը նաև նշում է, որ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»։
Հիշեցնենք, որ Դանի Սեբալյոսի իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։