Կապելո. Եթե Դե Լիգտը տեղափոխվի Յուվենտուս, ապա Ա Սերիայում ինտրիգը կմահանա

14:40 24.06.2019

Իտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Սերիա Ա-ում հաջորդ մրցաշրջանում մրցակցության մասին.

«Եթե «Յուվենտուսը» պայմանագիր կնքի Դե Լիգտի հետ, ապա ամեն ինչ կավարտվի: Մենք կրկին կսկսենք մտածել հաջորդ մրցաշրջանի մասին:Դե Լիգտը լավագույնն է: Եթե նա թիմում է, կարելի է խաղալ երկու պաշտպանով: Նա իսկական ջեքփոթ է «Յուվենտուսի» համար:  Եթե նա չլինի, մրցակիցներն ավելի հեշտությամբ առաջ կգան:

Եկեք ճիշտ լինենք, եթե խոսում եմ մրցակիցների մասին, ապա նկատի ունեմ «Նապոլիին» և «Ինտերին»: «Միլանը», «Լացիոն» և «Ռոման» չեմպիոնական պայքարին չեն կարող մասնակցել ֆինանսական ու տեխնիկական պատճառներով»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Share |

Լրահոս

Loading...