Ֆեդերեր. Երբ հաղթում եմ Հալլեում, հիանալի եմ հանդես գալիս Ուիմբլդոնում

17:43 24.06.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Հալլեի մրցաշարում 10-րդ չեմպիոնության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղում 37-ամյա թենիսիստը 7-6 (7-2), 6-1 հաշվով հաղթել է բելգիացի Դավիդ Գոֆենին:

«10-րդ անգամ հաղթեցի Հալլեում: Հուլիսին աղջիկներս կդառնան 10 տարեկան, այնպես որ՝ հաղթանակս նրանց եմ նվիրում: Այս պահին ինձ կրկին երիտասարդ եմ զգում, բայց մի քանի օրից այս զգացողությունը կարող է անցնել: Իհարկե, զգացողություններս աննկարագրելի են: Միայն խաղի ավարտից հետո սկսեցի մտածել զգացողություններիս մասին: Մինչ այդ չէի էլ մտածում, որ 10 անգամ չեմպիոն կդառնամ Հալլեում:

Ամեն անգամ, երբ հաղթում եմ Հալլեում, հիանալի եմ հանդես գալիս Ուիմբլդոնում: Իհարկե, դա երաշխիք չէ, բայց ես բավականին երկար ժամանակ եմ խաղում, որպեսզի հասկանամ հաղթանակների նշանակությունը: Գիտեմ՝ ամենակարևորրն առանց վնասվածքների խաղալն է:

Մի փոքր կհանգստանամ, իսկ հետո կվերսկսեմ մարզումներս: Ինձ համար շատ կարևոր շաբաթ էր: Ինքս ինձ ցանկանում էի ապացուցել, որ կարող եմ 6 օրվա ընթացքում 5 բարդ հանդիպում անցկացնել»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերել է մրցաշարի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս

Loading...