Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ չէ հակառուսական ակցիաներին

23:42 24.06.2019

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին հայտարարել է, որ ֆեդերացիան աջակցում է վրացական ակումբների համերաշխության ակցիային:

«Այսօրվա դրությամբ ազգային լիգայում մասնակցող թիմերից ոչ մեկին պատժամիջոցներ չի սպառնում։ Մեզ հայտեր չեն ուղարկել ոչ ՈՒԵՖԱ-ից, ոչ ՖԻՖԱ-ից։ Մեկ անգամ ևս հաստատում եմ, որ համերաշխության ակցիան, որին նախորդ շաբաթվա ընթացքում մասնակցել են վրացական ակումբները, լիովին աջակցվել է մեր կողմից», - Մուջիրիի խոսքը մեջբերում Է Վրաստանում առաջին ալիքի կայքը։

Ավելի վաղ մի քանի վրացական ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ դուրս էին եկել երկրի առաջնության 19-րդ տուրի հանդիպումներին հակառուսական կարգախոսներով տպագրված մարզաշապիկներով՝ այդպիսով արտահայտելով Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը Թբիլիսիի վերջին իրադարձություններից հետո:

Share |

Լրահոս

Loading...