Գուրգեն Հովհաննիսյան. Հաղթելու ցանկությունը մեծ էր

18:15 24.06.2019

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում թուրք Իլյաս Մուչահիտի նկատմամբ 3։2 հաշվով դժվարին հաղթանակից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմել է իր տպավորությունների մասին:

«Շատ դաժան մենամարտ էր, մանավանդ, որ մրցակիցս թուրք էր: Մեծ էր և՛ լարվածությունը, և՛ հաղթելու ցանկությունը։ Եվս մեկ հաղթանակ եւ կունենամ առնվազն բրոնզե մեդալ։ Ամեն ինչ կանեմ հունիսի 26-ին կայանալիք հաջորդ մենամարտում հաղթելու համար»,-Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ 

Հիշեցնենք, որ Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին: Քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկը կմրցի Գերմանիան ներկայացնող Նելվի Տիաֆակի հետ:

Share |

Լրահոս

Loading...