Պաշտոնական. Հակոբ Համբարձումյանը տեղափոխվեց Գանձասար-Կապան

23:17 24.06.2019

«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։

Կապանյան թիմի շարքերն է համալրել 22-ամյա եզրային պաշտպան Հակոբ Համբարձումյանը։ Ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է մեկ տարվա պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամլո ծառայությունը:

Հավելենք, որ Համբարձումյանը Երևանի «Բանանցի» սան է։ Նախորդ մրցաշրջանում 22-ամյա պաշտպանը հանդես է եկել Երևանի «Արցախում», որի կազմում անց է կացրել 18 հանդիպում։

Share |

Լրահոս

Loading...