Բրայթոնի դարպասապահ. Փառք Աստծո, Ազարը հեռացել է ԱՊԼ-ից

10:52 24.06.2019

«Բրայթոնի» դարպասապահ Մեթ Ռայանն ուրախ է այն փաստի համար, որ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ».

«Իմ կարծիքով, ես նրա ոչ մի հարված հետ չեմ մղել այն բոլոր չորս հանդիպումների ժամանակ, որոնցում խաղացել եմ նրա դեմ: Ազարի հարվածները կամ փակում էին պաշտպանները, կամ մոտ էին դարպասում հայտնվելուն կամ նա դառնում էր գոլի հեղինակ: Դա մի փոքր նվաստացուցիչ փաստ է: Փառք Աստծո, նա այլևս ԱՊԼ-ում չէ: Շնորհակալություն «Ռեալին» դրա համար»,- դարպասապահի խոսքը մեջբերում է Goal-ը:

28-ամյա Ազարը մադրիդյան գրանդի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

Share |

Լրահոս

Loading...