Ինտերը ու ՄՅՈւ-ն չեն կարողանում համաձայնության գալ Լուկակուի տրանսֆերի հարցում

12:28 24.06.2019

Միլանի «Ինտերը» տրանսֆերային առաջարկ է պատրաստել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի համար:

Այս մասին հաղորդում է Football Italia-ն: «Ներաձուրիները» պատրաստ են 26-ամյա բելգիացու համար վճարել 60 մլն եվրո:Ըստ լրատվամիջոցի, այս առաջարկը չի գոհացնում անգլիական ակումբին: ՄՅՈւ-ն ցանկանում է հարձակվողի վաճառքից ստանալ 84 մլն եվրո:

Լուկակուի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

 

Share |

Լրահոս

Loading...