Խամես. Դեռ չգիտեմ, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս

10:00 24.06.2019

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մեկնաբանել է կարիերան «Նապոլիում» շարունակելու մասին լուրերը.

«Լա՞վ եմ տիրապետում իտալերենի, ոչ, վատ: Իմ ապագա՞ն, դեռևս չգիտեմ: Այժմ մտածում եմ միայն Կոպա Ամերիկայի մասին, իսկ թե որտեղ կշարունակեմ կարիերաս, դեռ պարզ չէ: Ցանկանում եմ հանգստություն պահպանել: Ամեն ինչ կախված է Մադրիդի «Ռեալից»: Զիդանի վերադարձից հետո նրա հետ երբեք չեմ խոսել»,- Խամեսի խոսքը մեջբերում է RMC-ն:

Ավելի վաղ խոսվում էր, որ Խամեսը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», իսկ վերջին երկու մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»:

Share |

Լրահոս

Loading...