Ժոզե Մոուրինյուն կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի Մարկո Մատերացիի հետ

19:32 24.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։ Այս մասին է հայտնում Sport Mediaset։

Աղբյուրի տեղեկություններով, պորտուգալացի մասնագետի վերադարձը հասարակներից չի լինելու, քանի որ Մոուրինյուի մարզչական շտաբում աստղային համալրում է տեղի ունենալու։ Իտալիայի ազգային հավաքականի կազմում 2006 թվականի աշխարհի չեմպիոն Մարկո Մատերացին կարող է ստանձնել Մոուրինյուի օգնակակի դերը։ Հաղորդվում է, որ մեծ հավանականություն կա, որ Ժոզեն կգլխավորի «Նյուքասլը»։ Անգլիական ակումբը այսօր հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հեռանալու մասին։ «Նյուքասլն» ու իսպանացի մասնագետը չեն կարողացել համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում։ 

Հավելենք, որ «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնում շրջանառվում է նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետայի անունը։ 

Ժոզե Մոուրինյուն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից 2018 թվականի դեկտեմբերին։ Նրան փոխարինել էր Օլե-Գունար Սուլշերը։ Մոուրինյուն օրեր առաջ հայտարարել էր, որ մոտ ապագայում դեմ չի լինի ազգային հավաքական մարզելուն։ 

 

Share |

Լրահոս

Loading...