Ռեյեսի 11-ամյա որդին պայմանագիր է կնքել Ռեալի հետ և հանդես է գալու պատանեկան թիմում

22:09 24.06.2019

Խոսե Ռեյես Լոպեսը, ով ավտովթարից մահացած ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի որդին է, հանդես է գալու Մադրիդի «Ռեալում»։ 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, 11-ամյա Ռեյես Լոպեսը պայմանագիր է ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ և հանդես է գալում «արքայական» ակումբի պատանեկան թիմում։ Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստակամություն էր հայտնել խնամելու Խոսե Անտոնիո Ռեյեսի որդուն։ 

Հիշեցնենք, որ Խոսե Անտոնիո Ռեյեսը հունիսի 1-ին ավտովթարի զոհ էր դարձել։ Ֆուտբոլիստը 35 տարեկան էր։ Նա հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում։ 2007 թվականին Ռեյեսը մեծ ներդրում է ունեցել «արքայական» ակումբի 30-րդ չեմպիոնությանը Լա լիգայում։  

Share |

Լրահոս

Loading...