Դել Պոտրոն հաջողությամբ վիրահատվել է և դուրս է գրվել հիվանդանոցից (տեսանյութ)

23:30 24.06.2019

Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոն հաջողությամբ վիրահատվել է և արդեն իսկ դուրս է գրվել հիվանդանոցից։ 

30-ամյա թենիսիստը Լոնդոնի Queens Club ATP 500 շարքի մրցաշարի ընթացքում աջ ծնկի վնասվածք էր ստացել և հրաժարվել էր հետագա պայքարից։ Այսօր՝ ժամեր առաջ Խուան Մարտինը դուրս է գրվել հիվանդանոցից։ 

ATP Tour-ի պաշտոնական էջերում հայտնվել է Խուան Մարտին Դել Պոտրոյի՝ հիվանդանոցից դուրս գալու տեսանյութը։ 

2018 թվականի Ամերիկայի բաց առաջնությունից հետո Դել Պոտրոն կորտ էր վերադարձել բոլորովին վերջերս։ Արգենտինացի թենիսիստը մասնակցեց մրցաշրջանի գրունտային հատվածին։ Նա խաղաց Մադրիդում, իսկ Ռոլան Գարոսում հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ չորս սեթում պարտվեց Կարեն Խաչանովին։ 

Խուան Մարտին Դել Պոտրոն կարիերայի ընթացքում մեկ անգամ հաղթել է Մեծ սաղավարտի մրցաշարերում։ 2009 թվականին Ամերիկայի բաց առաջնության եզրափակչում նա հաղթել է Ռոջեր Ֆեդերերին։  

Share |

Լրահոս

Loading...