Ժունիոր Ֆիրպոն ԱՊԼ-ի երկու թոփ ակումբների ուշադրության կենտրոնում է

21:42 24.06.2019

«Բետիսի» պաշտպան Ժունիոր Ֆիրպոն հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-6 ակումբներից երկուսի ուշադրության շրջանակներում։ 

Ինչպես հաղորդում է Marca-ն, 22-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»։ «Մերսիսայդցիները», հավանաբար, դիտարկում են Ֆիրպոյին որպես ակումբը լքած Ալբերտո Մորենոյին հավանական փոխարինող։ Դժվար թե Ֆիրպոն ներկա կարգավիճակով «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո կարողանա մեկնարկային կազմից դուրս թողնել Էնդրյու Ռոբերտսոնին։ Շոտլանդացին նախորդ մրցաշրջանում ֆանտաստիկ ֆուտբոլ էր ցուցադրում և աներևակայելի արդյունավետություն գրանցեց՝ լինելով ձախ պաշտպան։ 

Ավարտված մրցաշրջանում Ֆիրպոն «Բետիսի» կազմում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 

Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Դոմինիկյան հանրապետությունում, սակայն ունի Իսպանիայի թագավորության քաղաքացիություն։ 

Share |

Լրահոս

Loading...