Յուվենտուսը հաջորդ շաբաթ կարող է հայտարարել Դե Լիգտի ու Ռաբիոյի տեղափոխության մասին

09:00 24.06.2019

«Յուվենտուսը» մոտ է «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերներն իրականացնելուն: Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով մի քանի աղբյուրների՝ թուրինյան ակումբը երկու ֆուտբոլիստների տեղափոխության մասին էլ կարող է հայտարարել արդեն այս շաբաթ:

«Յուվենտուսը» ցանկանում է հնարավորինս արագ համաձայնության հասնել գործարքների շուրջ, քանի որ մտավախություն կա, որ «Բարսելոնան» կարող է առաջ անցնել:

Սպասվում է, որ Դե Լիգտի համար «Ծեր սինյորան» «Այաքսին» 70 միլիոն եվրո կվճարի, իսկ 19-ամյա ֆուտբոլիստին կտա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ և բոնուսներ:

Ռաբիոն հուլիսի 1-ից պաշտոնապես կդառնա ազատ գործակալ: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ 24-ամյա կիսապաշտպանը «Յուվենտուսի» հետ համաձայնության է եկել 5 տարվա պայմանագրի շուրջ՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով:

Share |

Լրահոս

Loading...