Արարատ-Արմենիան չկարողացավ թիմում պահել Վլադիմիր Խոզինին

08:30 24.06.2019

«Արարատ-Արմենիայից» հեռացել է 30-ամյա պաշտպան Վլադիմիր Խոզինը: 

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի քարտուղարությունը՝ ավարատվել է ֆուտբոլիստի և ակումբի միջև վարձակալության պայմանագիրը: Կողմերը շուրջ 1 ամիս բանակցություններ են վարել, սակայն չի հաջողվել նոր պայմանագիր կնքել: 

Հիշեցնենք, որ Վլադիմիր Խոզինը նախորդ ամռանն էր համալրել երևանյան ակումբի կազմը: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Եկատերինբուրգի «Ուրալին»:

«Արարատ-Արմենիան» այս օրերին Բելառուսում նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին, որում մրցելու է շվեդական ԱԻԿ-ի հետ:

Share |

Լրահոս

Loading...