Աֆրիկայի գավաթ. Կոտ-դ'Իվուարը հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետությանը (տեսանյութ)

20:37 24.06.2019

Ֆուտբոլի Աֆրիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Կոտ-դ'Իվուարի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ ՀԱՀ-ի նկատմամբ:

Հանդիպումը կայացել է Կահիրեի «Ալ Սալամ» մարզադաշտում։ Խաղի միակ գոլը գրանցվել է 64-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Ժոնաթան Կոջիան, որին գոլային փոխանցում է կատարել Մաքս Ալեն Գրադելը։

Կոտ-դ'Իվուարը, վաստակելով երեք միավոր, խմբի մրցաշարային աղյուսակում Մարոկկոյի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը:

Հաջորդ տուրում Կոտ-դ'Իվուարը կխաղա Մարոկկոյի հետ: ՀԱՀ-ն կհանդիպի Նամիբիայի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 28-ին։ 

Share |

Լրահոս

Loading...