Պաշտոնական. Լոռին նոր ֆուտբոլիստ ունի

16:33 24.06.2019

Կոլումբացի կիսապաշտպան Խուլիան Անդրես Մենդոսա Բլանկոն երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Լոռիի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել հայրենի «Ռեալ Քարթագենա» ակումբից, որտեղից էլ սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

Հավելենք, որ ավելի վաղ «Լոռին» խզել էր պայմանագրերը Էկեմինի Էկերեուկեի, Դեու Դոսայի, Ստեֆան Ադջումանիի հետ: Թիմը լքել էր նաև Հայկ Իշխանյանը:

Share |

Լրահոս

Loading...