Մալյորկան 6 տարվա դադարից հետո վերադարձավ Լա Լիգա (տեսանյութ)

09:35 24.06.2019

Իսպանիայում ավարտվել է Սեգունդայի փլեյ-օֆֆի հանդիպումները Լա Լիգայում խաղալու համար:

Եզրափակիչ պատասխան խաղում «Մալյորկան» ջախջախեց «Դեպորտիվոյին» 3-0 հաշվով ու վերադարձավ Լա Լիգա: Առաջին խաղում «Դեպորտիվոն» հաղթել էր 2-0:

Պրիմերիայի ուղեգիր նրանք նվաճեցին վեց տարվա դադարից հետո:

Վերջին տարիներին «Մալյորկան» առաջընթաց է գրացնում: Նախորդ մրցաշրջանում թիմը հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում:

 

Share |

Լրահոս

Loading...