Մանե. Ես միակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն եմ, որը չի կարողանում խաղալ PlayStation-ով

19:08 24.06.2019

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, ով միշտ աչքի է ընկել համեստությամբ, խոսել է իր անձնական կյանքի մասին:

«Ինձ վրա բոլորովին չեն ազդում փողն ու հայտնի լինելը։ Ես փորձում եմ խուսափել դրանից, չեմ օգտվում սոցիալական ցանցերից։ Փորձում եմ հնարավորինս հաճախ գնալ հայրենի գյուղ։ Այն օգնում է ինձ չկորցնել կապը իրականության հետ:

Ես համեստ մարդ եմ, ով ցանկանում էր ֆուտբոլիստ դառնալ, բայց ոչ աստղ։ Հավանաբար, ես երևի միակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն եմ, որը չի կարողանում խաղալ «PlayStation»-ով: Երբեք չեմ փորձել, ինձ դա չի հետաքրքրում: Ես նույնիսկ խաղային վահանակներից («joystick») օգտվելու ձևը չգիտեմ», - ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է France Football-ը։

Անցած մրցաշրջանում 27-ամյա Մանեն «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 50 հանդիպում, որոնցում խփել է 26 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...