Միլանը և Կորտինա-դ'Ամպեցցոն կընդունեն 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը

20:44 24.06.2019

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը և Պարաօլիմպիկ խաղերը անցկացվելու են Իտալիայի Միլան և Կորտինա-դ'Ամպեցցո քաղաքներում։ 

Լոզանում այսօր կայացել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քվեարկության արդյունքում այս քաղաքները ընտրվել են 2026-ի ձմեռային օլիմպիական խաղերի կենտրոններ։ 82 պատվիրակություններ կատարել են իրենց ընտրությունը։ Հավակնորդների թվում էր նաև Շվեդիան՝ Ստոկհոլմ և Օրե քաղաքներով։ 

Միլանում և Կորտինա-դ'Ամպեցցոյում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2026 թվականի փետրվարի 6-ից 22-ը։ Պարաօլիմպիկ խաղերը կկայանան նույն թվականի մարտի 6-ից 15-ը։ 

Հավելենք, որ Իտալիան վերջին անգամ ընդունել է ձմեռային Օլիմպիական խաղերը 2006 թվականին։ Այդ ժամանակ Օլիմպիական մայրաքաղաքը Թուրինն էր։ Ավելի վաղ 1956 թվականին նույնպես Իտալիան է ընդունել ձմեռային օլիմպիական խաղերը Կորտինա-դ'Ամպեցցո քաղաքում, դե իսկ ահա 1960-ին Ամառային Օլիմպիական խաղերը կայացել են մայրաքաղաք Հռոմում։ 

Share |

Լրահոս

Loading...