Մինսկ-2019 Լիլիթ Պողոսյանը պարտությամբ մեկնարկեց

21:47 24.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրոպական երկրորդ խաղերը: Մրցումային չորրորդ օրը պայքարի մեջ է մտել հայ բադմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանը։ 

Լիլիթը ընդգրկված է կանանց մենախաղի A խմբում։ Առաջին խաղում մեր բադմինտոնիստուհին մրցել է Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլուկարպովայի հետ։ Ցավոք, Լիլիթ Պողոսյանը մեկնարկեց պարտությամբ։ Մեր բադմինտոնիստուհին երկու գեյմում պարտվեց մրցակցին 8-21, 6-21 հաշվով։ 

Հավելենք, որ A խմբում ընդգրկված են նաև Դանիայի ներկայացուցիչ Լին Կյաերսֆելդը և մոլդովացի Վլադա Գինգան։ Նրանց միջև կայացած խաղում ուժեղ է գտնվել դանիացի բադմինտոնիստուհին, ով հաղթել է երկու գեյմում 21-8, 21-10 հաշվով։ 

 

Share |

Լրահոս

Loading...